Jump to content

Մեյ Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյ Բուշ
Ծնվել էհունիսի 18, 1891(1891-06-18)[1][2]
ԾննդավայրՄելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա
Մահացել էապրիլի 19, 1946(1946-04-19)[1] (54 տարեկան) կամ ապրիլի 20, 1946(1946-04-20) (54 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանChapel of the Pines Crematory
Քաղաքացիություն Ավստրալիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Francis McDonald?
Պարգևներ և մրցանակներ

Մեյ Բուշ (անգլ.՝ Annie Mae Busch, հունիսի 18, 1891(1891-06-18)[1][2], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - ապրիլի 19, 1946(1946-04-19)[1] կամ ապրիլի 20, 1946(1946-04-20), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, բնիկ ավստրալիացի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյ Բուշը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ հայտնի վոդևիլների ընտանիքում։ Նրա ծնողները շատ են շրջագայել, իսկ 1896 թվականին տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Մեյը շարունակել է հանդես գալ[3]։ Ծնողների զբաղվածության պատճառով Բուշը հաճախել է վանքին կից Նյու Ջերսիի Սուրբ Ելիզավետի դպրոց, իսկ տասներկու տարեկանում միացել է նրանց ելույթներին։

1912 թվականին Բուշը սկսել է իր անհատական կարիերան՝ խաղալով զանազան վոդևիլներում և դրամատիկական տեսություններում։ 1912 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ՝ կինոյում կարիերա սկսելու հույսով։ «Ջրային հավերժահարս» ֆիլմում դեր ստանալու համար նա հորինել է լեգենդ այն մասին, որ նա ապրել է Տահիտիում, որտեղ սովորել է լողալ և սուզվել։ Արդյունքում նկարահանման ժամանակ ջրի մեջ սուզվելիս վնավածք է ստացել և ստիպված է եղել հրաժարվել հետագա մասնակցությունից։ 1915 թվականին դերասանուհին նորից հայտնվել է Հոլիվուդում, որտեղ «Keystone Studios» կինոստուդիայի հետ ստորագրել է պայմանագիր։ Ստուդիայում աշխատանքի երկու տարիներին սիրավեպ է ունեցել ղեկավար Մաք Սեննեթի հետ, ինչի մասին շատ չանցած իմացել է նրա կինը՝ դերասանուհի Մեյբլ Նորմանդը, ինչից հետո Բուշը հեռացել է «Keystone Studios»-ից։

Հետագա տարիներին դերասանուհին համագործակցել է տարբեր կինոստուդիաների հետ՝ հայտնվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հիմար կանայք» (1921), «Հոգիների վաճառքի համար»-ը (1923), «Ոչ սուրբ եռամիություն»-ը (1925) և «Ալիբի»-ն (1929)։ 1927 թվականին Բուշը նկարահանվել է «Սիրիր նրանց և լացիր» կատակերգությունում, որով սկիզբ է դրել իր երկարամյա համագործակցությանը Լորել և Հարդի դուետի հետ։ Նրանց հետ նա նկարահանվել է ևս 13 կատակերգություններում, որոնց թվում են «Անապատի զավակները» (1933), «Այնտեղ, բլուրների մեջ» (1934) և «Ակնընդական» (1935) ֆիլմերը։ Իր վերջին դերերը նա կատարել է 1940-ական թվականներին «Զիգֆիլդա աղջիկը» (1941) և «Խենթ հրեշը» (1942) ֆիլմերում։

Դերասանուհին ամուսնացել է երեք անգամ. դերասան Ֆրենսիս Մաքդոնալդի (1915-1922), Ջոն Իրլ Կասելեմի (1926-1929) և ինժեներ Թոմաս Ս․ Թեյթի հետ (1936 թվականից մինչև կյանքի վերջ)։ Մեյ Բուշը մահացել է 1946 թվականի ապրիլին՝ 54 տարեկան հասակում, հաստ աղիքի քաղցկեղից Սան Ֆերնանդոյի առողջարաններից մեկում, որտեղ եղել է նախորդ հինգ ամիսների ընթացքում[4]։ Դերասանուհին դիակիզվել է, իսկ նրա դիափոշին մինչև 1970 թվականը մնացել է անտեր մինչև այն ժամանակ, երբ Լորել և Հարդի կազմակերպության ղեկավարը վճարել է հուղարկավորության և Լոս Անջելեսի գերեզմանատանը կոլումբարիումի համար[5]։ Կինոարվեստում իր ունեցած ավանդի համար Մեյ Բուշն ԱՄՆ-ում արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Auckland Star 8 August 1896
  4. State of California Death Certificate, County of Los Angeles, District 1801, Registear’s Number 7081
  5. Way Out West website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Բուշ» հոդվածին։